Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չելեբի Էսեր դպրոցում աշակերտներին գովասանագիր շնորհելիս պայթյուն է որոտացել:
Թուրքական կայքի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով փշրվել են դպրոցի ապակիները, որոնցից տուժել է հինգ աշակերտ:
Նշվում է, որ աշակերտները դպրոց էին եկել տարվա գնահատականների ամփոփաթերթիկն ստանալու համար, սակայն դեռ դասարան չմտած՝ բակում պայթյուն է տեղի ունեցել։
Վիրավորված աշակերտներ հոսպիտալացվել են
Կատարվում է քննություն: