Հասարակություն 

«Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ թոռը կալանավայրից փախուստի փո՞րձ է արել. yerkir.am

Yerkir.am-ը գրում է, որ երեկ Գառնիում տեղի է ունեցել «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի հուղարկավությունը:

Կայքի տեղեկություններով` հուղարկավորությանը թույլ չեն տվալ մասնակցել ոչ միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող` Սուրիկ Հակոբյանի դատապարտյալ որդուն՝ բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին, այնպես էլ նրա եղբոր` «Գառնիի Սուրիկի լավաշ» ձեռնարկության ղեկավար Անդրանիկ Հակոբյանի` կալանքի տակ գտնվող որդուն՝ Ռուբեն Հակոբյանին:

Նշենք, որ ինչպես կալանավորված, այնպես էլ դատապարտված անձինք կարճաժամկետ մեկնելու իրավունք ունեն, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվելու կամ դատապարտվելու դեպքերում: Սահմանված կարգի համաձայն` անձանց, մերձավոր ազգականի մահվան դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Կալանավորված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից