Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղրղզստանը խզել է Ռուսաստանի հետ «Կամբարատա-1» ՀԷԿ-ի և Վերխնե-Նարինսկի կասկադի չորս ՀԷԿ-երի կառուցման և շահագործման մասին համաձայնագիրը:
Համապատասխան որոշումը ստորագրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
2015-ին, Ալմազբեկ Աթամբաևը այս քայլը բացատրել էր նրանով, որ Ռուսաստանը տնտեսական իրավիճակի հետ կապված օբյեկտիվ պատճառներով չի կարողանա ՀԷԿ կառուցել Ղրղզստանում։