Հասարակություն 

Լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ. վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է

analitik.am

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Արմենի» հեռուստաընկերության աշխատակիցների՝ աշխատանքից ազատման վերաբերյալ  իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.


«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:

Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը:

Նույն շարքից