Հասարակություն 

Գեղարքունիքի մարզի փրկարարները վրանային հենակետում օգնություն են ցուցաբերել 60-ից ավելի քաղաքացու

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծված Գեղարքունիքի մարզի վրանային հենակետ են դիմել քաղաքացիներ և հայտնել, որ Նորատուս-Երանոս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մնացել է ձնակույտի մեջ և չի կարողանում շարժվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ մեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մարզի փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Փրկարարները «Ուրալ» մակնիշի ամենագնացով ճոպանի միջոցով ավտոմեքենան կարողացան դուրս բերել երթևեկելի գոտի, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենք էին փորձում իրենց ուժերով մեքենան դուրս բերել, սակայն ճոպանն անընդհատ պոկվում էր:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից