Կորոնավիրուս Հասարակություն 

Արդյո՞ք ուղտերը կդառնան տաբու Սաուդիան Արաբիայում

analitik.am

Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարի պաշտոնակատարը խորհուրդ է տալիս երկրի բնակիչներին խուսափել ուղտերի հետ շփումից: Նման հայտարարության պատճառը հանկարծակի վիրուսի տարածումն է:

Կորոնավիրուսը, որը Մերձավոր Արևելքում շնչառական ախտանիշ է առաջացնում, կարող է արտահայտվել բարձր ջերմության, թոքաբորբի և երիկամային անբավարարության միջոցով: Այս վիրուսով հիվանդ մարդկանց մեկ/ երրորդը մահանում է: Երկու տարի առաջ այս վիրուսից մարդկանց մահացությունը կազմել է 345 մահ: Որոշ մասնագետների կարծիքով՝ այս վիրուսը փոխանցվում է կամ մարդուց մարդուն, կամ կենդանիներից մարդկանց:

 

Այնուամենայնից Էյր-Ռիայդի և նրա հարակից շրջանների ուղտերի շուկաների վաճառողները նշում են, որ իրենք ոչ մի նման ցուցում կամ նախազգուշացում չեն ստացել պատասխանատու մարմինների կողմից:

Սաուդյան Արաբիայի սուպերմարկետներում ուղտի միսը շարունակվում է վաճառվել նորզելանդական գառան մսի և իռլանդական տավարի մսի հետ: Իսկ ուղտի կաթը տեղացիները շարունակում են խմել չպաստերիզացված և թարմ վիճակում:

Սաուդյան Արաբիայում ուղտերը յուրահատուկ տեղ են զբաղեցնում: Մեկ ուղտի արժեքը  կարող է լինել մինչև հազար դոլար: Եվ MERS-ի տարածումը կարող է մեծ անախորժությունների պատճառ դառնալ՝ հանգեցնելով ուղտերի զանգվածային սպանության:

 

Նույն շարքից