NEWS.am-ը գրում է, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստին այսօր՝ հունվարի 22-ին, միջադեպ է տեղի ունեցել: Sպանված Հասմիկ Ավետիսյանի՝ քրոջ՝ Ռիտա Պետրոսյանի ցուցմունքի ժամանակ վատացավ Հասմիկ դստեր՝ Լուսինեի եւ մյուս քրոջ՝ Մարիամի ինքնազգացողությունը:
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տիկին Ռիտան պատմում էր՝ ինչպես է առավոտյան սովորականի նման գնացել քրոջ տուն սուրճ խմելու եւ գտել է քրոջ ընտանքիի բոլոր անդամների մարմինները :
Դատարան «Շտապօգնություն» են կանչել, բուժօգնություն են ցույց տվել սպանվածների հարազատներին, դատական նիստը ընդմիջվել է։
Ոուշքի գալուց հետո Մարիամ Պետրոսյանը կանգնել է, մոտեցել ամբաստանյալի խցին, սակայն դատական կարգադրիչները կանգնեցրել են կնոջը, Պերմյակովին արագ հեռացրել են նիստերի դահլիճից:
Մանրամասն՝ news.am