Լուսանկարը՝ photolure.am-ի
Այսօր՝ հունվարի 22-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստի ժամանակ ընթերցվել է մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը:
Դատավոր Հարություն Մովսիսյանի հարցին ի պատասխան ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հայտարարել է, որ իրեն հասկանալի են մեղադրանքի էությունն ու իրավական որակումները, եւ ինքն իրեն մեղավոր է ճանաչում:
Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչում է իրեն մեղավոր ճանաչում, նա պատասխանել է. «Ամեն ինչում»: