Yerkir.am-ը գրում է, որ օրեր առաջ հայտնի էր դարձել այն մասին, որ առաջիկայում ազատ կարձակվի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված` կապանցի Գարեն Աթաջանյանը: Նրա նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և հենց առողջական խնդիրներ ունենալու հիմքով էլ շուտով նրա խափանման միջոցը կփոխվի: Չնայած ունեցած առողջական «գանգատներին»` Աթաջանյանին չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց:
Այսօր էլ ահա, մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գարեն Աթաջանյանին արդեն ազատ են արձակել: Yerkir.am-ը պարզեց, որ ԱԱԾ-ն դեռևս ձգձգում է նրան ազատելու գործընթացը, չնայած նրան, որ Գարեն Աթաջանյանն իրենց ձեռնտու ցուցմունք է տվել գործով մեկ այլ մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ, իսկ եզրակացության պատասխանն արդեն ստացվել է:
Կայքի հետ զրույցում Աթաջանյանի պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը հարքեց իր պաշտպանյալի՝ ազատ արձակման վերաբերյալ տեղեկությունը, Աթաջանյանի որդին՝ Մհերն էլ իր հերթին մեզ հայտնեց, որ իր հայրն ազատության մեջ չէ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: