Դերասանուհի Ջոանա Լամլիի՝ Թեմզա գետի վրա «լողացող դրախտային այգի - կամուրջ» ստեղծելու գաղափարն իրականություն կդառնա. Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրել կամրջի կառուցմանն աջակցելու համար, հաղորդում է The Independent-ը:
Նախագիծը մշակել է Թոմաս Հաթերվիքը: Այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի մոտ կեսն արդեն հավաքվել է անձնական նվիրատվությունների և «Լոնդոնի տրանսպորտ»-ից ստացած 4 միլիոն ֆունտ ստեռլինգ ներդրման շնորհիվ:
Դերասանուհի Լամլին գաղափարը ներկայացրել էր դեռևս 15 տարի առաջ արքայադուստր Դիանայի մահվանից հետո, սակայն միայն Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո նրա պատկերացումները սկսեցին հնարավոր դառնալ:
Կազմակերպիչների խոսքով՝ կամուրջը կարող է պատրաստ լինել 2017 թվականին: