Հասարակություն 

ՀՀ–ում գտնվող սիրիահայերը այստեղից կարող են մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին

analitik.am

Երևանում Սիրիայի դեսպանատունը կոչ է անում ՀՀ-ում և Վրաստանում բնակվող 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Սիրիայի քաղաքացիներին, ովքեր կրում են վավերական սիրիական անձնագրեր, որոնք ելքի կնիքով վավերացված են Սիրիայի որևէ սահմանային կետի կողմից, արտահայտել իրենց ցանկությունը մասնակցելու Սիրիայի նախագահական ընտրություններին:

Քվեարկել ցանկացող քաղաքացիների անունների գրանցումը Երևանում ՍԱՀ դեսպանությունում սկսվել է և կշարունակվի մինչև 16.05.2014 թ-ը:

Բոլոր քաղաքացիները, որոնց անունները կգրանցվեն ընտրացուցակներում, կարող են մասնակցել ընտրությանը 28.05.2014 թ-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 7-ը` Երևանում Սիրիայի դեսպանատանը:

Նույն շարքից