Հասարակություն 

Մոլորակի ամենատարեց բնակիչը համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավորն է

analitik.am

111-ամյա Ալեքսանդր Իմիչը, ով բնակվում է Նյու Յորքում, մոլորակի ամենատարեց բնակիչ է ճանաչվել։ Այս կոչումը նա ստացել է նախկին ռեկորդակրի՝ իտալացի Արտուրո Լիկատայի մահից հետո, ով ևս 111 տարեկան էր։

 

Ինչպես նշում է Лента-ն, Իմիչն արտագաղթել է ԱՄՆ 1951թ.։ Նա վերապրել է ԽՍՀՄ-ի ու Լեհաստանի միջև կռիվը, խուսափել է Հոլոքոստից, սակայն հայտնվել է համակենտրոնացման ճամբարում։

 

Երկարակյացը պատմել է, որ երբևէ այսքան երկար ապրելու ցանկություն չի ունեցել։ 1986թ. նրա կինը մահացել է, և այդ ժամանակվանից ի վեր Իմիչն ապրում է միայնակ. նա երեխաներ չունի։ Նրա ամենամոտ բարեկամը 84-ամյա զարմիկն է։

 

Իր երկարակեցության գաղտնիքն Իմիչը համարում է «լավ գեներն» ու ճիշտ կենսակերպը։ Նա երբեք ալկոհոլ չի օգտագործել, իսկ ծխել էլ դադարել է շատ վաղուց։ Երիտասարդ տարիքում Իմիչը զբաղվել է մարմնամարզությամբ ու լողով։

Նույն շարքից