Dailymail-ի հաղորդմամբ՝ Երեկ Մոնրեալի Notre Dame Basilica եկեղեցում (այդ նույն եկեղեցում տեղ է ունեցել զույգի պսակադրությունը 1994 թ.) անցկացվել է երգչուհու ամուսնու հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին 73 տարեկանում քաղցկեղից մահացել էր Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անջելիլը:
Նշվում է, որ երգչուհու ամուսնու հուղարկավորությունը ցուցադրվում էր տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում ու ինտերնետով:
47-ամյա Սելինին ցավակցելու էին եկել հազարավոր երկրպագուներ:



