Հասարակություն 

Վախճանվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանը

analitik.am

Հայկական մարզաշխարհը ծանր կորուստ է կրել։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը։

«Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների' թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:

Մենք սգում ենք սիրելի մարզչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:

Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով»,-նշված է ֆեդերացիայի և Սամբոյի ու ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվների տարածած համատեղ ցավակցական հաղորդագրությունում: 

Նույն շարքից