Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նոր գիրք է գրել։
La France pour la vie («Ֆրանսիան` կյանքի համար») խորագրով գրքում նախկին ղեկավարը խոստովանում է բոլոր սխալները, որոնք թույլ է տվել երկիրը 2007-2012թթ. կառավարելու ընթացքում:
Գիրքը բաղկացած է 27 անկեղծ խոստովանությունից:
«Ափսոսում եմ, որ մեծ ուշացումով եմ իրականացրել մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է իրագործեի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո»,- գրել է Սարկոզին: