Հասարակություն 

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի երկու անգամ տիեզերքում եղած Աստվածաշունչը

Heritage Auctions աճուրդի տունը մայիսի 14-ին Դալաս քաղաքում վաճառքի կհանի Աստվածաշունչ, որը երկու անգամ եղել է տիեզերքում՝ «Ապոլոն- 13» և «Ապոլոն- 14» նավերի անձնակազմերի հետ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Աճուրդի տան գլխավոր պատմաբան Մայքլ Ռայլին նշել է, որ ամերիկացի տիեզերագնաց Էդգար Միտչելն այս գիրքը վերցրել է իր հետ 1971թ. փետրվարի 5-ին Լուսնի վրա իջնելու առաքելության շրջանակում։

 

«Աշխարհում մնացել է ընդամենը 12 Աստվածաշունչ, որոնք եղել են Լուսնի վրա «Ապոլոն- 14»-ի անձնակազմի հետ և որոնցում ստորագրել է անձամբ Էդգար Միտչելը»,- պատմել է փորձագետը։

Նույն շարքից