Ուկրաինայում կալիֆորնիական կամ խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 72-ի.
Ուկրաինայում հունվարի 21-ի դրությամբ 72 մարդ է մահացել գրիպից: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Իգոր Պերեգինեցը:
Փոխնախարարի խոսքով` ներկա պահին համաճարակի շեմը հատվել է Դոնեցկի և Ռիվնենսկի շրջաններում, համաճարակի ցուցանիշին են մոտենում նաև այլ մարզեր, որոնց թվում` նաև Կիևը:
Փոխնախարարն ընդգծել է, որ վերջին օրերին հիվանդացության մակարդակի նվազում է նկատվել:
Նշվում է, որ դպրոցների և մանկապարտեզների աշխատանքները կդադարեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների որոշման համաձայն: