Քաղաքական 

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության երթն ավարտվեց գլխավոր դատախազության շենքի մոտ

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության երթի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտեցին այսօր՝ հունվարի 22-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն ոստիկանի նկատմամբ բռնություն գործդրելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի:

Նրանք Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին պատժելու ու Ամանորի գիշերը նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու իրենց պահանջը ներկայացրին բանավոր՝ շենքի առջեւ կանգնած:

Երթի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը ժամը 18:00-ին կհավաքվեն Երեւանի Ազատության հրապարակում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները:

Նույն շարքից