Հասարակություն 

Բենզալցակայանում դիակ է հայտնաբերվել

Երեւանում «Հաղթանակ» կամրջի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում, որն հիմա չի գործում,  այսօր՝ հունվարի 22-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել։   Տղամարդու  ինքնությունը պարզվում է։ Դեռեւս հայտնի չեն մահվան հանգամանքները։

Ոստիկանությունից հայտնում են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։

Նույն շարքից