Հասարակություն 

Համացանցը աստծո պարգև է, եթե օգտագործվի իմաստուն ձևով․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում փակ հանդիպում է անցկացրել Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ հանդիպման արդյունքում Ֆրանցիսկոսը հիմնականում խոսել է համացանցի դերի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերը  «աստծո պարգևներ են, եթե դրանք օգտագործվեն իմաստուն ձևով»:

Նա հայտարարել է, որ «համացանցը կարելի է օգտագործել առողջ հասարակություն կառուցելու համար, որը պատրաստ է կիսել»:

Խոսելով դրա բացասական հետևանքներից՝ Հռոմի պապը նշել է, որ սոցիալական ցանցերը կարող են նպաստել հարաբերությունների զարգացմանը, սակայն կարող են նաև հանգեցնել հասարակության պառակտմանը:

Նույն շարքից