IT Գիտություն Հասարակություն Տնտեսություն 

Ֆեյսբուքի թոփ մենեջերն առաջարկում է ԻՊ-ի դեմ պայքարել «like»-երի միջոցով

analitik.am

Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Facebook գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը կարծում է, որ ԴԱԻՇ-ին կարելի է հաղթել սոցցանցում «լայքերի» օգնությամբ։

Նա այդ մասին հայտարարել է Դավոսում ընթացող Տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում։

Նա պատմել է, որ նախկինում Facebook-ի օգտատերերը «լայքերով հարձակվել» են նեոնացիստական հայացքներով խմբի վրա։

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչներն ու տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները լրջորեն զբաղված են համացանցում ահաբեկչական խմբավորումների քարոզչության դեմ պայքար մղելով։

Նույն շարքից