Երեկ՝ հունվարի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 29 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով 150-350 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել ու կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենա չվարեն, ինչը, առաջին հերթին, բխում է իրենց շահերից:
Մանրամասն՝ shamshyan.com