Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է մասոնությունը

analitik.am

Հաճախ կարելի է լսել մասոնների մասին խոսակցություններ, մարդկանց անուններ, որոնց հասարակությունն ընկալում է որպես մասոն կամ էլ խոսվում է այդ մասին: Ի՞նչ է իրականում մասոնությունը: Այս ուսումնասիրության առաջին մասում կներկայացվի մասոնական խորհրդանիշների մի մասը, քանզի շատ դեպքերում եռանկյունի հիշեցնող ամեն ինչ կապվում է մասոնության հետ:

Դարպասներ

Դարպասներ նվիրյալի համար, փնտրողի համար դեպի լույսը տանող ճանապարհ, Երուսաղեմի տաճարի սյուներ: Բ-ն Հյուսիսային սյունն է, իսկ ՅԱ-ն՝ հարավային սյունը: Սիմվոլիկ սյուները հերիոգլիֆներով ծածկված կոթողներ են  հիշեցնում, որոնք բարձրանում էին եգիպտական տաճարների առջև: Դրանց կարելի է նաև հանդիպել երկու շրջանաձև պորտալներով գոթական մայր տաճարներում: Հերկուլեսի այս երկու  սյուները այն սահմաններն են ցույց տալիս, որոնց մեջտեղում մարդու անհատականությունը մահանում է: Մասոնական նվիրման ծեսն իր մեջ ներառում է զգուշացում թեկնածուին՝ նախքան տաճար մտնելը. «Եթե դու կողմ եմ մարդային տարբերություններին, ապա հեռացիր՝ այստեղ դրանք գոյություն չունեն»: Հյուսիսային սյունը խորհրդանշում է կործանում, քաոս, իսկ Հարավային սյունը՝ արարում, կարգուկանոն, համակարգ, ներքին փոխկապակցվածություն: Դա երկիրն ու տիեզերքն է, Choas-ը և Amber-ը:


 

Աստիճաններ

Տաճարի սյուների արանքում կարող են պատկերվել աստիճաններ, որոնք խորհրդանշում են փորձությունները և մասոնությունն ընդունելիս տարերքներով մաքրագործումը:

Խճանկարային հատակ

Սյուներին հաջորդում է խճանկարային հատակը՝ շախմատին համապատասխան սև և սպիտակ  վանդակների տեսքով: Սև և սպիտակ վանդակները խորհրդանշում են մեր զգացմունքների հաջորդականության խիստ հավասարակշռվածությունը: Ընբռնումը ձևավորվում է կոնտրաստի օրենքների համաձայն: Մենք հանգստանում ենք, քանի որ հոգնած ենք, գնահատում ենք հաճույքը դրան համարժեք տառապանքի հետ համեմատելիս: Ուրախությունը համահունչ է վերջինիս նախորդած տխրության հետ: Սխալների հայտնաբերումը բացահայտում է ճշմարտությունը: Բարությունը գրավում է մեզ այն չափով, ինչքանով չարությունը վանում է մեզ: Գոյության արժեքը չափվում է մեր հաղթահարած դժվարությունների պայքարի ուժով: 

Շարունակությունը կներկայացվի 04.12.2013-ին

Նույն շարքից