2016/01/23 12:42 Հասարակություն Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ Իրանի հարավում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դարաբ քաղաքի հարավարևելյան մասում: Տուժածների ու ավերածությունների մասին չի հաղորդվում: