BBC-ի փոխանցմամբ՝ Կանադայի Սասկաչևան նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ:
«Տվյալ պահին սպանվել է 4 մարդ»,-հայտարարել է Կանադայի ոստիկանության ներկայացուցիչ Մորին Լևին: Վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա: Հայտնի է միայն, որ նրանց ուղղաթիռներով տեղափոխվել են հարևան Սասկաթուն քաղաք:
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հրաձգության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: