SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուվարի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ, 52-ամյա Վաչիկ Կարապետյանը ոստիկանությանը տեղեկացրել է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով իր ընտանիքը զրկվել է իրենց բնակարանի սեփականության նկատմամբ իրավունքից, և խնդրել է, որպեսզի ոստիկանությունը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր ընտանիքին կործանումից փրկելու համար:
Մանրամասն՝ shamshyan.com