Հասարակություն 

Մարդու կյանքի համար վտանգավոր մոլորակի 8 միջատները

8. Աֆրիկյան քոչվոր մրջյուններ


Քոչվոր մրջյունները քոչում են ամբողջ Աֆրիկայով՝ իրենց ճանապարհին ուտելով ամեն ինչ: Նրանց թույնը տարածվում է մարմնում՝ վնասելով մկանները:

 

Որպես կանոն՝ նրանք վտանգավորություն չեն ներկայացնում մարդկանց համար, քանի որ մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում նրանց ճանապարհին, բայց ովքեր որ հանդիպում են, նրանց սաստիկ վտանգ է սպառնում: Քենիայի գաղութացման ժամանակ մեծ թվով մանկական մահացության դեպքեր են հանդիպել հենց նրանց խայթոցներից:

 

 

7 . Հրդեհային մրջյուններ


Հրդեհային մրջյունները ավելի քան 80 մարդու մահվան պատճառ են դարձել ԱՄՆ-ում: Նրանց հասցրած վնասը կազմում է մոտավորապես 5մլրդ դոլար՝ ներառյալ բուժումը, վերանորոգումը և նրանց պոպուլյացիայի նկատմամբ վերահսկողությունը:

 

 

6. Մեղուներ

 

«Աֆրիկացված» մեղու-սպանիչների խայթոցներից (աֆրիկյան մեղուների և եվրոպական տարբեր մեղուների խառնուրդ) տարեկան մահանում են ավելի քան 40 մարդ:

 

5.Ճապոնական հսկա շերշեն

 

Այս միջատը մարդու մեծ մատի չափսերն ունի: Նրա թույնը արագ ներծծվում է մարդու և կենդանիների օրգանիզմում: Այս շերշենը միջինում սպանում է 40 մարդու: 


 

4 Շագասի հիվանդությունը և համբուրող միջատները

 

Ավելի քան 8մլն մարդ վարակված է Շագասի հիվանդությամբ: Այս միջատների խայթոցը, որից հետո մարդիկ հիվանդանում են այդ հիվանդությամբ, անվանում են համբուրող միջատներ: 2008թ.-ին ԱՀԿ տվյալներով՝ այս միջատների խայթոցից մահացել է ավելի քան 11 000 մարդ:

 

3. Ճանճ Ցեցե

Այն համարվում է մարդկանց և կենդանիների համար մահացու համարվող տրիպանոսոմոզ հիվանդության տարածողը: ԱՀԿ տվյալներով՝ այս հիվանդությունից մահացությունների տարեկան թիվը կազմում է 20 000 մարդ:

 

 

2. Բլոխներ

Բլոխները ժանտախտի տարածող միջատներն են: ԱՀԿ տվյալներով՝ այս միջատներով վարակված մարդիկ սկզբում կարող են ունենալ այտուցային ժանտախտ, որը կարող է վերածվել թոքային ժանտախտի: Միջատի խայթելուց հետո մարդը կարող է մահանալ 24 ժամվա ընթացքում:

 

 

1. Մոծակ

 

Մոծակները մալարիան տարածող միջատներն են: ԱՀԿ տվյալներով՝ ամեն տարի 219մլն մարդ հիվանդանում է մալարիայով, իսկ 600 000-ը մահանում է:

Նույն շարքից