Հասարակություն Գիտություն 

Իսկ դուք ունեցե՞լ եք նախորդ կյանք

Մարդկության բոլոր ժամանակներում մի հարց է տանջել՝ կա՞ նախորդ կյանք թե ոչ։ Տարբեր մշակույթների մարդիկ հետաքրքրվել են նման հարցերով։ Ոմանք, ցանկանալով գտնել այս հարցերի պատասխանները, սկսել են հավատալ վերամարմնավորման գաղափարին, ըստ որի՝ մարդու մահից հետո մի անտեսանելի «հոգի» լքում է մարմինը և վերստին ծնվում մեկ այլ մարմնում՝ մարդու, կենդանու, նույնիսկ բույսի և այդպես շարունակ։

Որտեղի՞ց է առաջ եկել վերամարմնավորման գաղափարը։ Պատմաբանների ու գիտնականների խոսքերի համաձայն՝ հոգու անմահությանը սկսել են հավատալ դեռևս հին Բաբելոնում։ Իր գրքում Մորիս Յաստրովը ասում է, որ հոգու անմահության գաղափարը «Բաբելոնի աստվածաբանների համար լուրջ քննարկումների առարկա է եղել»։ Նա բացատրում է, որ բաբելոնացիների համար մահը անցում էր դեպի կյանքի մեկ այլ տեսակի։ Բաբելոնի աստվածաբանները հնարել էին հոգու անմահության գաղափարը, քանի որ չէին ուզում հավատալ, որ երբ մարդ մահանում է, դադարում է գոյություն ունենալուց (The Religion of Babylonia and Assyria)։

Վերաբնակեցման, կամ՝ վերստին ծնվելու մասին ուսմունքները տարածում գտան նաև հին աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ հնդիկ փիլիսոփաները հորինեցին կարմայի ուսմունքը, ըստ որի՝ մարդու ապրելակերպը որոշիչ դեր է խաղում այն հարցում, թե որպես ինչ նա կվերածնվի հաջորդ կյանքում։ Հայտնի հույն փիլիսոփաները նույնպես որդեգրեցին վերամարմնավորման գաղափարը, և այդպես այն սկսեց տարածվել։

Ամերիկացի հայտնի գիտնական Մայքլ Նյուտոնը բացառում է նախորդ կյանքի գոյությունը, և դա կապում է ներկա կյանքում տեղի ունեցող անձնական փոփոխությունների հետ: Նա պնդում է, որ յուրաքանչյուր նոր ծնունդից առաջ, հոգևոր աշխարհում մենք հանդիպում ենք մեզ հարազատ հոգիների հետ, ինչպես նաև նրանց, որքեր հետագայում կունենան մեծ ազդեցություն մեր կյանքի վրա:

Նյուտոնը պնդում է, որ նախորդ կյանքում տեղի ունեցած հանդիպումների հիշողությունն է մարդկանց միմյանց ձգում: Մայքլ Նյուտոնը նշել է նաև, որ պատահում է  ինչ-ինչ պատճառներով մենք չենք արձագանքում կարևոր հանդիպմանը կամ ազդակին, չենք կռահում գաղտնի նշանները: Այդ ժամանակ ճակատագիրն, ըստ գիտնականի, մեզ «պատահաբար» նորից իրար է բախում:

Գոյություն ունի՞ նախկին կյանք

«Փաստ է, որ այսօր ապրող մարդիկ նախկինում ապրել են, մահացել ու կրկին վերածնվել, և մահացածների հոգիները անմահ են» (ՊԼԱՏՈՆ, ՀՈՒՅՆ ՓԻԼԻՍՈՓԱ, Մ.Թ.Ա. 5-ՐԴ ԴԱՐ, ՄԵՋԲԵՐՈՒՄ ՍՈԿՐԱՏԵՍԻ ԽՈՍՔԵՐԻՑ)։

«Հոգին առանց մարմնի չի կարող ապրել, սակայն այն մարմին չէ, այն պետք է բնակվի մարմնում և մի մարմնից տեղափոխվի մեկ ուրիշը» (ՋՈՐԴԱՆՈ ԲՐՈՒՆՈ, ԻՏԱԼԱՑԻ ՓԻԼԻՍՈՓԱ, 16-ՐԴ ԴԱՐ)։

«Ոչ ոք չի մահանում։ Միայն թվում է, թե մարդը մահանում է.... նա սկսում է աշխարհին նայել նոր պատուհանից՝ մեկ այլ մարմնից» (ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ, ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ԵՎ ԳՐՈՂ, 19-ՐԴ ԴԱՐ)։

Նույն շարքից