Առողջապահություն Հասարակություն Իրավական 

Շուշանիկ Բախշյանին «Շտապօգնության» մեքենայով տարել են դատարանից

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով տարեն են  Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից:

Բախշյանի փաստաբան  Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է:

Նշենք, որ դատարանը պարտավորեցրել է քննիչին ազատ արձակել Շուշանիկ Բախշյանին, սակայն Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, քննիչը «փախել» է դատարանից, որպեսզի չկատարի դատավորի որոշումը:

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին են մահացած Մերի Մարգարյանի  հարազատները մեղադրում ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։

Լուսանկարը՝ www.news.am

Նույն շարքից