Հայաստան Քաղաքական 

Քեզ ոչնչացնելու եմ. Տիկինը` Նիկոլ Փաշինյանին. 168.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հրավերով այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ այցելած մի տիկին, լքել է գրասենյակը` կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին սպառնալով` «քեզ ոչնչացնելու եմ»: Այս մասին հաղորդում է 168.am-ը:

Նախքան այդ տիկինը Փաշինյանին հարցրել է, թե 2008թ. դեպքերին ի՞նչ մասնակցություն է ունեցել, ինչին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանն ասել է.«2008թ. իմ մասնակցությամբ հեռախոսազրույցներ էին դնում շրջանառության մեջ ու ասում՝ ահա ամբողջ ճշմարտությունը: Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ այդ հեռախոսային խոսակցություններում կոնկրետ իմ ասածների մեջ ինչն է պրոբլեմատիկ: Այն, ինչ ես այդ հեռախոսազրույցի մեջ ասել եմ 2008թ., նույն իրավիճակում կասեի նաև հիմա: Ես հպարտ եմ, որ այդ օրը խոսել եմ այդպես, այդ տեքստով ու հպարտ եմ այն ամենի համար, ինչ այդ օրը արել եմ, որովհետև ինչ որ ես այդ օրը ձեռնարկել եմ, ուղղված է եղել բացառապես ՀՀ ժողովրդին, օրինականությանը և Սահմանադրությունը պաշտպանելուն»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից