Կանադական Սենթ Ջոն քաղաքում այլմոլորակային են նկատել։ Բնակիչները ահաբեկվել են այլմոլորակայինի արտաքինով օբյեկտից, որը նրանց տան պատուհաններից կախվել և հետևել է, թե ինչով են նրանք զբաղվում, գրում է secrets-world.com-ը։
Բացի դրանից, տարօրինակ օբյեկտը բարձր բղավել և մի քանի անգամ փոխել է գույնը։ CBC News-ի հետ զրույցում ականատես Էդվարդը պատմել է, որ իր ընկերուհու հետ շատ են վախեցել, քանի որ մտածել են, որ հենց իրենց է հետևում։
Որոշ ժամանակ անց այդ տարօրինակ օբյեկտը անհետացել է, սակայն զույգը որոշել է պարզել, թե ինչ է եղել դա իրականում։ Նրանք մեքենայով շրջել են մոտակայքում, բայց այլմոլորակայինի ոչ մի հետք չենք նկատել։ Այն միտքը, որ օբյեկտը պատուհանից նրանց հետևել է, նրանց հանգիստ չէր տալիս։