Առողջապահություն Հասարակություն գլխավոր 

Ծննդկանի հարազատները չեն բավարարվելու դատարանի այս վճռով

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին ազատ է արձակել:  Հիշեցնենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալվել էր բժշկուհի Բախշյանը։

Այսօ տեղի ունեցած իրադարձությունները զայրույթ  ու միաժամանակ զարմանք են առաջացրել Մերի   Մարգարյանի հարազատների մոտ:

Analitik-ը զրուցել է Մ. Մարգարյանի հարազատների շահերը պաշտպանող Մարինե Թովմասյանի հետ:

‹‹Մենք չէինք սպասում, որ դատարանն այսպիսի որոշում կկայացներ: Փաստացի ապացույցների առկայության դեպքում ազատազրկումն իրավաչափ է: Բայց նման պայմաններում Շուշանիկ Բախշյանին դատարանն ազատ արձակեց: Բացի այդ՝ քննության ընթացքում Բախշյանը  լքել էր մեր պետության սահմանները: Նա ազատ տեղաշարժման իրավունք ուներ, բայց քրեական դատավարության ընթացքում ինքը վկայի կարգավիճակում էր, այսինքն՝  հանրապետությունից դուրս գալու համար պետք է տեղյակ պահեր քննիչին, ինչը չէր արվել: Քննության ընթացքում մենք ենք իրազեկել, ասել, որ Բախշյանը հանրապետությունում չէ: Բայց, պետք է ասեմ, որ մենք չենք բավարարվելու այս արդյունքով: Անպայմանորեն քայլեր արվելու են, որոնց մասին դեռևս չեմ ուզում նշել››, -ասաց փաստաբանը:

Նույն շարքից