Հասարակություն 

Հունգարիայի տեսարժան վայրերը. լուսանկարներ

analitik.am

Հունգարիան պետություն է Եվրոպայի կենտրոնում՝ Ալպերի, Կարպատների և Դինարյան լեռների միջև: Հունգարիայի գլխավոր գետը՝ Դանուբը, հոսում է երկրի կենտրոնով՝ հյուսիսից հարավ 270 կմ երկարությամբ և երկիրը բաժանում է 2 մասի:


Արևելքում Միջինդանուբյան ընդարձակ դաշտավայրն է, արևմուտքում՝ Դունանտալ հարթավայրը, որը հատվում է Միջինհունգարական լեռներով, հյուսիսում՝ Արևմտյան Կարպատների ճյուղավորումները՝ մինչև 1000մ բարձրությամբ: Ամենաբարձր կետը Կեկեշ լեռն է` 1015մ:


Հունգարիայի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազանին, որը երկրի ամենակարևոր ջրուղին է և Հունգարիան կապում է մերձդանուբյան մյուս պետությունների հետ: Դանուբի Չեպել (Բուդապեշտում) նավահանգիստ են մտնում նույնիսկ Սև ծովից եկող նավերը: Դանուբի խոշոր վտակներն են Ռաբան, Շիոն, Դրավան, Տիսան: Լճերը քիչ են, ամենախոշորը Բալատոնն է, որի գեղատեսիլ ափերին տարածված են առողջարաններ ու հանգստյան տներ, հյուրանոցներ ու զբոսաշրջային հանգըրվաններ:

Նույն շարքից