Քաղաքացիական ինքնաթիռը Հնդկաստանի Նագպուր քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ինքնաթիռը Բուխանեշավրայից ուղևորվում էր Մումբայ: Վայրէջքից հետո բոլոր ուղևորներն ինքնաթիռից էվակուացվել են:
Անվտանգության ծառայությունն ինքնաթիռի ստուգումից հետո որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերել: