46-ամյա Հրայր Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լույս Աղբյուր» հյուրանոցային համալիրի առանձնասենյակում, օգտվելով Արմինե Միրզոյանի անօգնական վիճակից, բռնաբարել է նրան:
Իրեղեն ապացույց ընտրվել է 5000 ՀՀ դրամը՝ մեկ փաթեթում` կնիքված վիճակում, Ա. Միրզոյանի մազի և արյան նմուշը՝ մեկ փաթեթում` կնիքված վիճակում, Հ. Շահնազարյանի և Ա. Միրզոյանի հագուստը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: