Հասարակություն 

Խոզի գրիպը Շուշանիկ Բախշյանին չխնայեց. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ծննդկանի մահվան պատճառ դարձած պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ կասկածվող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարզվում ի վիճակի չէ մասնակցելու քննչական գործողություններին:

Մանկաբարձ-գինեկելոգը, ով երեկ ձերբակալվել էր, սակայն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց արգելանքից, հենց դատարանում հանկարծակի պարզել էր որ  առողջական խնդիրներ ունի և շտապօգնության ավտոմեքենայով դատարանից տեղափոխել՝  հիվանդանոց:

Իսկ հիվանդանոցում էլ պարզվել է, որ բժշկուհուն խոզի գրիպը ևս չի խնայել, նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, գրիպ Ա տեսակը, բարձր ջերմություն ինչից էլ եզրակացրել են, որ շփումն արտաքին  աշխարհի հետ նպատակահարմար չէ և պետք է մեկուսացված մնա հասարակությունից: Այլ խոսքով` քննիչն այս պահին չի կարող նրա հետ որևէ քննչական գործողություն իրականացնել:

 

 

Նույն շարքից