«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության առաջարկով ամերիկահայ Լիա Սուրենյանը մեղվապահության վերաբերյալ ծրագիր է մշակել ու դրամաշնորհ շահել: Շուտով Սյունիքի մարզի Լիճք գյուղի կարիքավոր ընտանիքներին մեղվի փեթակներ կբաժանեն:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ ճիշտ աշխատելու դեպքում գյուղացին մեկ երկու տարի անց ոչ միայն կլուծի իր ապրուստի հարցերը, այլ նաև կայուն եկամուտ կապահովի: