Քաղաքական Միջազգային 

Իրանը և Չինաստանը երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր են կնքել

Իրանը և Չինաստանը համաձայնության են եկել 25 տարով ռազմավարական համագործակցության շուրջ:

Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» իրանական գործակալությունը` այս մասին  հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում:

Սի Ցզինպինի` Իրան այցելության ընթացքում  կողմերը 17 համաձայնագիր են ստորագրել:Մասնավորապես, համաձայնություններ են կնքվել Էներգետիկ, ֆինանսական, արդյունաբերական, շրջակա միջավայրի և տեխնիկայի  ոլորտներում համագործակցության մասին:

Նշվում է նաև, որ առաջնորդները քննարկել են նաև ծովային «Մետաքսի ճանապարհի» զարգացման հեռանկարները:

 

Նույն շարքից