ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատվիրակության ուղեկցությամբ հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն ԱբդելԱզիզ էլ-Սաուդի հետ երկրի մայրաքաղաք Էր Ռիադում, հաղորդում է Al Ekhbariya-ն:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին իրադարձությունները: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում իրադարձությունների զարգացմանը և «պետությունների ներքին գործերին Իրանի միջամտության» պատասխանի կարևորությանը:
Նշվում է, որ ընդունելությանը ներկա են եղել նաև թագավորության պաշտպանության նախարար արքայազն Մուհամադ բեն Սալմանը, ԱԳՆ ղեկավար Ադիլ էլ-Ջուբեյրը, մշակույթի և տեղեկատվության նախարար Ադիլ աթ- Թուրայֆին: