Հասարակություն 

Բողոքի ցույցեր Բեռլինում՝ ներգաղթյալների բռնությունների դեմ

Մոտ 700 մարդ հանրահավաք է անցկացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության մոտ` Բեռլինի կենտրոնում, ընդդեմ ներգաղթյալների կողմից բռնության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Մեր տվյալներով՝ հանրահավաքին ներկա է… 700 մարդ»,- ասել է մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ակցիայի ընթացքում երկու անգամ ստուգվել են փաստաթղթերը` կապված հավաքներում օրենքի խախտան հետ, սակայն ընդհանուր առմամբ ակցիան հանգիստ է ընթանում»,- հայտարարել է ոստիկանը: Նա հստակեցրել է, որ խոսքն ակցիայի երկու մասնակիցների «անձը հաստատելու» մասին է, որոնցից մեկի մոտ փոքրիկ դանակ էր, մյուսի մոտ` գազի փոքրիկ տարա:

Նույն շարքից