Հասարակություն 

Իրանը արգելել է իր տարածքով թուրքական ապրանքների արտահանումը Ռուսաստան

Իրանի առևտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմաթզադեհը արգելել է Ռուսաստան թուրքական ապրանքների վերաարտահանումը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Միջոցառումը կոչված է վնասազերծելու իրանցի արտադրողներին և առաջ մղելու նրանց շահերը` Անկարայի և Մոսկվայի լարված հարաբերությունների ֆոնին: Բացի դրանից՝ գերատեսչությունում Ռուսաստան թուրքական ապրանքների վերավաճառքը համարել են Իրանի արտահանման օրենքներին հակասող:

Ըստ գերատեսչության ներկայացուցչի` իրանցի գնորդները պետք է օգտագործեն Մոսկվայի և Թեհրանի միջև լավ հարաբերությունները Իրանում արտադրված ապրանքների արտահանման համար:

Նույն շարքից