Հասարակություն 

Հռոմի պապը նամակով դիմել է Ուկրաինայի ժամանակավոր նախագահին

analitik.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու համար։ Այդ մասին ասվում է Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովին հղված Պապի նամակում, հայտնում է segodnya.ua-ն՝ հղում անելով Գերագույն ռադայի մամուլի ծառայությանը։

 

Նամակում Հռոմի պապն արտահայտում է ուկրաինացի ժողովրդի հանդեպ իր զգացմունքները՝ «հիշելով հատկապես ճգնաժամի զոհերի մասին, ինչպես նաև նրանց մասին, ովքեր տառապում են ներկայիս իրադարձությունների պատճառով»։

 

«Միևնույն ժամանակ վստահեցնում եմ իմ աղոթքի մասին, որպեսզի ձեր երկրի կառավարությունը, ներգրավված կողմերը, ինչպես նաև միջազգային հանրությունը չդադարեցնեն երկխոսության և բանակցությունների միջոցով խաղաղ լուծումներ որոնելը՝ այդ ուղղությամբ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները»,- ասվում է նամակում։

 

«Ես չեմ կասկածում, որ կարվի հնարավորը՝ հոգիները հանգստացնելու և փոխադարձ հարգանքն ու վստահությունը վերականգնելու համար՝ հաղթահարելով անվստահության և ճնշման մթնոլորտը, որը սպառնում է տարածվել և խոչընդոտել երկարատև պայմանավորվածությունների հանգեցմանը»,- ասվում է պոնտիֆիկոսի նամակում։

Նույն շարքից