Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան կտրականապես դեմ է սիրիական քրդերի հետ համագործակցման տարբերակից

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունվարի 22-ին հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) ուժերն անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը։

Էրդողանը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հերքել է այն ենթադրությունները, թե քուրդ աշխարհազորայիններն արդեն իսկ անցել են Եփրատ գետի արևմտյան ափը. «Դրանք միայն լուրեր են։ Ցայժմ մենք արել ենք ամեն հնարավոր բան, որպեսզի խանգարենք դրան։ Անգամ եթե լինեն մասնակի առաջխաղացումներ, ապա մենք թույլ չենք տա դա»։

Նույն շարքից