Միջազգային Քաղաքականություն 

Ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա ԱՄՆ-Թուրքիա վեճի պատճառ դարձած քրդական հարց

analitik.am

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երեկ Թուրքիայում հայտարարել է քրդական հարցի կարգավորման անհրաժեշտության մասին։ Բայդենը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) և (Սիրիայի քրդերի) «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) տարբեր բաներ են։

Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ PKK-ն ու PYD-ն նույնն են, երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություն են, որոնց, նրա խոսքերով, անհրաժեշտ է զինաթափել։

Դավութօղլուն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար PKK-ն ու PYD-ն կարող են առանձին կառույցներ համարվել, սակայն Թուրքիայի համար դրանք մեկ կառույց են (Թուրքիայում PYD-ին համարում են PKK-ի սիրիական թև)։

Ավելի վաղ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընդունել էր, որ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, ինչի մասին քանիցս պնդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նույն շարքից