Միջազգային Քաղաքականություն 

Պաշտոնական Դամասկոսը ԱՄՆ ցամաքային գործողություններն որակել է իր դեմ ուղղված ինտերվենցիա

analitik.am

Սիրիայում ամերիկյան զորքերի հնարավոր ցամաքային գործողությունը կհամարեն ագրեսիա՝ հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։

«Ցանկացած միջամտություն Սիրիայի գործերին, առանց պաշտոնական կառավարության համաձայնության, համարվում է ագրեսիա սիրիացի ժողովրդի դեմ»,- ասել է Սիրիայի դեսպանը՝ մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հայտարարությունն այն մասին, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների գլխավոր պատվարների՝ Ռաքքայի և Մոսուլի ազատագրման գործողությունը պետք է անցկացվի ցամաքային ուժերի մասնակցությամբ։

Քարթերը նշել էր, որ ներկայում պահանջվում են ցամաքային զորքեր։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների ուժերի մասին կարող է լինել խոսքը։

«Այդ երկու քաղաքներում մենք պետք է ոչնչացնենք նրանց հնարավորինս արագ»,- հավելել էր Քարթերը։

Նույն շարքից