Հասարակություն 

Երևանի դատախազությունը «Շենգավիթ » ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի կալանքի հարցը հնարավոր է` նորից բարձրացնի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Երևան քաղաքի դատախազությունը քննարկում է Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու հարցը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էրSHAMSHYAN.com-ը, երեկ դատավորը դատարանից ազատ էր ազատել Շ. Բախշյանին, ով ձերբակալվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով քննիչ Հարություն Բաղմանյանի կողմից:

Վերջինս երեկ դիմել էր դատարան` որպեսզի դատարանը Շ. Բախշյանին, ով կասկածվում է Մերի Մարգարյանին և նրա նորածին դստերը մահ պատճառելու մեջ, կալանավորեր 2 ամսով:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ՀԿԳ քննիչ Հ. Բաղմանյանը ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, ով քննչական ապարատում համարվում է պրոֆեսիոնալ և բարեխիղճ քննիչ: Նրա շնորհիվ մեծ թվով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ են բացահայտվել:

Ի դեպ, տեղեկություն տարածվեց, որ քննիչ Հ. Բաղմանյանը դատարանից փախել է: Այդ լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը ու, երբ Շ. Բախշյանին դատարանի հետնամասից շտաօպօգնության ավտոմեքենյաով հիվանդանոցից տեղափոխելիս են եղել` ՀԿԳ քննիչը գտնվելիս է եղել 2-րդ հարկում` վկաների համար նախատեսված սենյակում և երբ շտապօգնությունն ու լրագրողները հեռացել են դատարից, այդ ժամանակ նոր քննիչը մեկնել է դատարանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր:

Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել էր երեկ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը դիմել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և, ըստ տեղեկությունների, դատավոր Մնացական Մարտիրոսյանը չէր բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Շ. Բախշյանը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:

Նույն շարքից