Հենց նոր լուր ստացանք, որ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նախախորհրդարանը տեղեկացրել էր, որ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն:
Ավելի վաղ Նախախորհրդարանը տարածել էր այն հաղորդագրությունը, որ այսօր՝ ժամը 12-ին անհամաչափ բռնության գործադրմամբ Մաշտոցի պուրակից բերման ենթարկված յոթ երիտասարդներից վեցին ոստիկանությունն արդեն ազատ է արձակել: Երիտասարդներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, ոչ միայն ապօրինի կերպով դեռևս պահվում է ոստիկանությունում, այլև նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտաստարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին: