Աշխարհի ամենամեծ լուսանկարը, որն ունի 9.5 մ բարձրություն և 32.5 մ լայնություն, ցուցադրության է հանվել ԱՄՆ-ի Սմիթսոնյան թանգարանում, հայտնում է The Daily Mail-ը։ 2006թ. արված լուսանկարը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մեծ լուսանկար» (The Great Picture). այն ունի 313 քմ մակերես։

Դրանում պատկերված է ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիա նահանգի լքված ծովային ռազմաբազան։ Լուսանկարն արվել է 6 լուսանկարիչների՝ Ջերի Բարչֆիլդի, Մարկ Չամբերլեյնի, Ժակ Գարնյեի, Ռոբ Ջոնսոնի, Դուգլաս ՄքԿուլոհի և Քլեյթոն Սպադայի ջանքերով։

Աշխարհի ամենամեծ լուսանկարը ստանալու համար նրանք ստեղծել են նաև աշխարհի ամենամեծ լուսանկարչական սարքը, ինչի շնորհիվ նրանց անուններն ամրագրվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Լուսանկարիչները, մասնավորապես, հին ինքնաթիռը ձևափոխել են հսկայական տեսախցիկի։
