Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Մասոնական խորհրդանիշներ. Մաս 2

analitik.am

Շարունակում ենք «Ի՞նչ է մասոնությունը» ուսումնասիրությունը: Ինչպես խոստացել էի նախ կներկայացնենք մասոնության խորհրդանիշները: 

Մաս 2

Սայր և մուրճ

Աշակերտին  իր աշխատանքն իրագործելու համար տրվում են գործիքներ՝ սայր, որը խորհրդանշում է  հաստատուն միտքը, ընդունած որոշումները, և մուրճ՝ դրանք իրագործելու համար: Սայրը խորհրդանշում է կրթության առավելությունը, ինչի շնորհիվ էլ մենք վերածվում ենք մարդու՝ մեր հաստատում և կատարյալ համայնքի պահանջներին համաձայն:

Մուրճն օգտագործվում է քարտաշների կողմից՝ քարին երկրաչափական ճիշտ ձև տալու համար: Մուրճի հարվածների շնորհիվ տաշվում են սուր անկյունները, քարը կերպարանափոխվում է՝ «վայրի» քարից դառնալով շինարարության համար պիտանի քար: Միայն կատարյալ քարը կարող է դրվել հիմքում կամ էլ տաճարի պատերում: Կատարյան և ճիշտ ձևի քարերը միշտ նման են միմյանց: Միայն վայրի քարերը կարող են բացարձակ տարբեր ձև ունենալ:  Այդպիսի քարերն ունեն իրենց յուրահատուկ գեղեցկությունը և էսթետիկան, սակայն մասոնության տեսանկյունից դա «աշխարհիկ» աշխարհի էսթետիկա է: Մասոնների համար պրոֆան բառը որևէ բացասական իմաստ չունի, և մարդկանց դեպքում կիրառելիս այն ուղղակի նշանակում է՝ ոչ մասոն: Մասոնների տեսանկյունից աշխարհը սիմվոլիկ բաժանվում է մասոնների և պրոֆանների: Պրոֆանյան արժեքները, պրոֆանյան կյանքն այն ամենն է, ինչ կատարվում է տաճարի սահմաններից և ծիսական աշխատանքներից դուրս: Յուրաքանչյուր մասոն, բնականաբար ունի իր աշխարհիկ՝ պրոֆանյան կյանքը, և մասոնությունը ոչ մի կերպ չի փոքրացնում դրա արժեքները և նշանակությունը:

Վայրի քար և տաշած քար

Օթյակի ծիսական աշխատանքների ժամանակ Բ սյունի կողքին կամ էլ Խորանի ձախ մասում դրվում է «Վայրի քարը»: Յա սյունի կողքին կամ էլ Խորանի աջ մասում էլ դրվում է կատարյալ քարը, որը պատրաստ է օգտագործման համար: Մասոնական աշխատանքը կայանում է նրանում, որ տաշվեն վայրի քարերը, բարելավվեն անմիջականորեն բնության կողմից ստեղծված արարածները՝ ջնջելով դրանց վրայից անհարթությունները, անհավասարությունը՝ տալով  դրանց իրենց նպատակին ծառայելու համար նախատեսված ձև:

Պատվավոր վարպետի մուրճ

Մասոնական մուրճը նաև աշխարհիկ իշխանության խորհրդանիշն է: Մուրճն օգտագործում է  Օթյակի Պատվավոր վարպետը, Օթյակի առաջին պահապանը և Երկրորդ Պահապանը ծիսական աշխատանքների ժամանակ: Օթյակի Պատվավոր վարպետի գահին կա երկու գործիք՝ մուրճ և բոցավառ թուր: Մուրճն աշխարհիկ իշխանության խորհրդանիշն է, իսկ բոցավառ թուրը՝ հոգևոր իշխանության խորհրդանիշը:

Շարունակությունը 05.12.2013-ին

Նույն շարքից