Իսպանիայի ափերին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մալագա քաղաքից 162 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 33 կմ խորության վրա։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: